211652_close_icon
views-count1590 դիտում article-date 22:08 06-02-2020

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Փետրվարի 5-ին, ժամը 08.30-ին, Երևանի Հանրապետության հրապարակում անհայտ «ԳԱԶել» միկրոավտոբուսի վարորդի կտրուկ արգելակելու հետևանքով 56-ամյա քաղաքացին սրահում ընկել է և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 5-ին, ժամը 12.10-ին, Երևանի Նորքի այգիների փողոցում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. մեքենաներից մեկի 53-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 5-ին, ժամը 19.30-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 62-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 5-ին, ժամը 12.30-ին, Երևանի Հր. Քոչարի փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 5-ին, ժամը 08.50-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար են բախվել «Հոնդա» մակնիշի ավտոմեքենա և «ԳԱԶ-32213» միկրոավտոբուս. «ԳԱԶ-32213-ի» 59-ամյա վարորդը և վեց ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 5-ին, ժամը 14.00-ին, Երևանի Պ. Սևակի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 6-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում «Դոյջ» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե սյանը. 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 5-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 14-րդ կմ-ին իրար են բախվել «Զիլ» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդ Տրանզիտի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 5-ին, ժամը 14.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 37-ամյա քաղաքացի և հայտնել, որ տանը ընկել է: Նույն օրը, ժամը 17.20-ին, ոստիկանության Թումանյանի բաժնում նշված ահազանգի կապակցությամբ տեղեկություններ են ստացվել, որ փետրվարի 4-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Ալավերդի-Սանահին ճանապարհի 3-րդ կմ-ին «ՎԱԶ-217050» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը. բուժօգնության դիմած քաղաքացին մեքենայի վարորդն է: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 5-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Հրազդան-Հանքավան ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի քարերին. 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 5-ին, ժամը 20.50-ին, ոստիկանության Հրազդանի բաժին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 17.15-ին, մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 36-ամյա քաղաքացի և հայտնել, որ վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքում կվադրոցիկլ վարելիս կողաշրջվելու հետևանքով: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 5-ին, ժամը 14.20-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գառնի գյուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի. «Մերսեդեսի» 35-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր