211652_close_icon
views-count3537 դիտում article-date 14:56 06-02-2020

Ներքնազգեստի արտադրությամբ զբաղվող ԱՁ-ն 3 տարով արտոնություն ստացավ. 91 մլն դրամի ներդրում է անելու

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց ներդրումային ծրագրի շրջանակում «ՀԱԿՈԲՅԱՆ ՌՈՒՍՏԱՄ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը 3 տարի ժամկետով հետաձգել: Հարցը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ այս ԱՁ-ն հիմնադրվել է 2019-ին, սակայն 2008 թվականից գործում է նկուղային սահմանափակ հնարավորություններ ունեցող արտադրամասում։ Ընկերությունը զբաղվում է տրիկոտաժի արտադրությամբ (ներքնազգեստի արտադրություն) ք. Գյումրիում։ Ներկայումս ընկերությունը իր 25 քմ արտադրամասից տեղափոխվել է առավել մեծ` 716 քմ տարածք ունեցող նոր արտադրամաս: Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 91 մլն դրամի չափով ներդրում (որից 21 մլն դրամի ներդրում արդեն իրականացվել է)արտադրամասի շինարարական աշխատանքների իրականացման համար։ Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում 3 տարվա ընթացքում կստեղծվի 12 նոր աշխատատեղ` 120 հազար դրամ միջին աշխատավարձով:

Նմանատիպ նյութեր