211652_close_icon
views-count1969 դիտում article-date 19:57 05-02-2020

Դեսպան Արզումանյանն իր հավատարմագրերն է հանձնել Իսլանդիայի նախագահին

Փետրվարի 4-ին Իսլանդիայի Հանրապետությունում ՀՀ նորանշանակ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը (նստավայրը` Ստոկհոլմ) իր հավատարմագրերը հանձնեց Իսլանդիայի նախագահ Գուդնի Յոհաննեսոնին (Guðni Th. Jóhannesson)։ Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո դեսպան Արզումանյանն առանձնազրույց ունեցավ նախագահ Յոհաննեսոնի հետ: Իսլանդիայի նախագահը ողջունեց Հայաստանի կառավարության՝ Իսլանդիայում ՀՀ առաջին դեսպանի հավատարմագրման որոշումը: Նախագահի խնդրանքով դեսպանը ներկայացրեց Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները, ինչպես նաև՝ ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարները: Կողմերը քննարկեցին նաև Հայաստան-Իսլանդիա երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Նմանատիպ նյութեր