211652_close_icon
views-count2391 դիտում article-date 18:00 05-02-2020

Կիկե Սետյենն անդրադարձել է «Բարսայում» առկա կոնֆլիկտին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը անդրադարձել է ակումբում ստեղծված կոնֆլիկտային [url=https://shamshyan.com/hy/article/2020/02/05/1146689/]իրավիճակին[/url]: «Դրանք շատ կարևոր բաներ են, բայց դրանք իմ վրա չեն ազդում: Ես փորձում եմ անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի խաղացողների վրա նվազագույն ազդեցություն լինի: Մենք ընդամենը մի քանի րոպե ենք ծախսել այս իրավիճակի քննարկման վրա: Մեր գործը խաղի վրա կենտրոնանալն է, և միայն դա է մեզ հետաքրքրում: Ինձ հետաքրքրում է ֆուտբոլը, մնացածը իմ իշխանությունից դուրս է: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի այս իրավիճակը չազդի թիմի վրա: Այս իրավիճակը ձեր վրա է ազդում, այլ ոչ թե՝ իմ: Միակ բանը, որ ցանկանում եմ, դա՝ հաղթանակների համար խաղացողներին տալ անհրաժեշտ ամեն ինչ: Խնդիրներ լինում են աշխարհի ցանկացած ակումբում: Կան բաներ, որ ես չեմ վերահսկում: Ինձ հետ խոսեք ֆուտբոլի մասին, մնացածն ինձ հետաքրքիր չէ և չի կարող ազդել իմ աշխատանքի վրա», ասել է Սետյենը: Հիշեցնենք, որ երեկ Աբիդալը հարցազրույցում հայտարարել էր, որ «շատ խաղացողներ դժգոհ էին «Բարսայի» նախկին գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեի աշխատանքից»: Մեսին շատ կոշտ էր արձագանքել այդ հայտարարությանը՝ նշելով, որ նման դեպքերում «պետք է նշել խաղացողների անունները» և առանց շեշտելով, որ «բոլորն են պատասխանատվություն կրում»:

Նմանատիպ նյութեր