36675 դիտում
15:26 05-02-2020
Արտակարգ դեպք Լոռու մարզում. հրշեջներն ու քաղաքացիները մարել են փայտե վառարանի պատճառով բարձրահարկ բնակելի շենքի տանիքում առաջացած ծխատարի հրդեհը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ փետրվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի 1/24 բարձրահարկ բնակելի շենքի տանիքում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻն ՓԾ Թումանյանի թիվ 40 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար Արմեն Բարսեղյանի գխավորությամբ, 1 մարտական հաշվարկով։
Պարզվել է, որ նշված շենքի տանիքում ծխատարի ծխեցում է տեղի ունենում (փայտե վառարանից արձակված ծխի հետևանքով պատերի վրա առաջացած գոյացության այրումը)։
Հրշեջ-փրկարարները նշված շենքի բնակիչների հետ մարել են առաջացած կրակը։
Պատահարի հետևանքով տուժածներ չկան։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+