211652_close_icon
views-count4743 դիտում article-date 15:13 05-02-2020

Կարմիր դիպլոմով ավարտած նախկին դատախազը չգիտի ՀՀ օրենքները. Քոչարյանը՝ Կոստանյանի մասին. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ես իրոք անհանգստացած եմ իր հոգեկան վիճակով։ Այս մասին այսօր՝ փետրվարի 5–ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի արած հայտարարությանը, հայտնում է [url=https://news.am/arm/news/558525.html?fbclid=IwAR0abIum5byiTf78CYAwvP7PVb-F9iYqgB-wx6jDm4pUnE2Zdh1QdAjc0u0]News.am[/url]-ը։ «Թող շուտ վերադառնա հայրենիք եւ ձեւակերպի իր մտքերը նախաքննական մարմնի առաջ։ Ծիծաղելի է, չէ՞, կարմիր դիպլոմով ավարտած նախկին դատախազը, պարզվում է, չգիտի ՀՀ օրենքները։ Ինքը պետք է գա եւ ներկայանա նախաքննական մարմնին։ Վստահաբար ձեզ ասում եմ, Գեւորգ Կոստանյանը շատ հարցերի դեռ պետք է պատասխանի, ես դա ասում եմ «Մարտի 1»–ի փաստահավաք խմբի շատ առանցքային խմբի անդամներից մեկը լինելով»։ Արձագանքելով լրագրողի դիտարկմանը, որ Գեւորգ Կոստանյանը պայման է դրել, որ միայն հրապարակային հանդիպման է պատրաստ, Քոչարյանն ասաց. «Եթե բոլորն ասեն՝ թող լինի հրապարակային, բա ինչո՞ւ ենք մարդկանց կանչում ոստիկանություն, ինչո՞ւ են նախաքննական մարմինները տարբեր քրեական գործերով հրավիրում, լսում, քրեական գործեր հարուցում. ինքը մեղադրյալ է, թող շարժվի իր մեղադրյալ լինելու կարգավիճակից ելնելով։ Իր փաստաբանական թիմը թող իրացնի այն հնարավորությունները, որը ՀՀ օրենսդրությամբ տրված է ցանկացած ՀՀ քաղաքացու»։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրը [url=https://news.am/arm/news/558525.html?fbclid=IwAR0abIum5byiTf78CYAwvP7PVb-F9iYqgB-wx6jDm4pUnE2Zdh1QdAjc0u0]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր