211652_close_icon
views-count2626 դիտում article-date 15:00 05-02-2020

ՋՕԸ գործադիր տնօրենների կրթությանն առնչվող օրինագիծը դրական եզրակացության արժանացավ ԱԺ-ում

ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Ջրօգտագործողների ընկերությունների գործադիր տնօրենների պաշտոններում ընտրվելու համար բարձրագույն կրթությունը, առնվազն մեկ տարվա մասնագիտական ստաժը կամ կառավարման ոլորտի ղեկավար պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային փորձը պարտադիր սահմանող օրենքի նախագծին: «[url=https://armenpress.am/arm/news/1003729.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի Ազգային ժողովի լիագումար նիստում: «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը հեղինակել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Ըստ հեղինակի՝ նախագծի ընդունումը պայմանավորված է ջրօգտագործողների ընկերությունների ղեկավար կազմի մասնագիտական փորձառության, կառավարչական հմտությունների և կարողությունների համապատասխան մակարդակի օրենսդրական պահանջի ու կառավարչական ընդհանուր մակարդակի բարձրացման անհրաժեշտությամբ: Օրինագիծն Ազգային ժողովի նոյեմբերի 14-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունվել է 71 կողմ, 3 դեմ և 12 ձեռնպահ ձայներով:

Նմանատիպ նյութեր