211652_close_icon
views-count1819 դիտում article-date 17:26 05-02-2020

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Փետրվարի 4-ին, ժամը 18.30-ին, Երևանի Չարենցի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 35-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 4-ին, ժամը 17.20-ին, Երևանի Հասրաթյան, Ջանիբեկյան և Շիրազի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենաներ. «Մոսկվիչի» վեց ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 4-ին, ժամը 19.20-ին, Երևանի Մանթաշյան և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 25-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 4-ին, ժամը 21.00-ին, Երևանի Մ. Մելքոնյան փողոցի և Իսակովի պողոտայի խաչմերուկում «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել անձը չպարզված տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 4-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարի 37-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 33-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 4-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ, ապա «ԲՄՎ-ն» առաջ ընթանալով՝ բախվել է կայանված «ՎԱԶ-2106-ի». առաջին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի 67-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 4-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Արարատի մարզի Բերքանուշ գյուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 66-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 4-ին, ժամը 15.30-ին, մարմնական վնասվածքներով հիվանդանոց դիմած 36-ամյա քաղաքացին հայտնել է, որ նույն օրը, ժամը 10.00-ի սահամաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 58-րդ կմ-ին «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայով վթարի է ենթարկվել: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 4-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 58,5-րդ կմ-ին տեղի է ունեցել 10 ավտոմեքենաների մասնակցությամբ ավտովթար, ինչի հետևանքով «Մերսեդեսի» 39-ամյա վարորդը և 58-ամյա ուղևորուհին, «Նիսանի» 57-ամյա վարորդը, «ՎԱԶ-2102-ի» 32-ամյա վարորդը և «Շեվրոլեի» 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 4-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 58-րդ կմ-ին տեղի է ունեցել 35 ավտոմեքենաների մասնակցությամբ ավտովթար, ինչի հետևանքով «Մերսեդեսի» 48-ամյա վարորդը, «Մերսեդես Պրինտերի» 48 և 45 տարեկան ուղևորները , «ԻԺ-ի» 40-ամյա վարորդը, «Նիսանի» 66-ամյա վարորդը և 63-ամյա ուղևորուհին, «ՎԱԶ-2121-ի» 43-ամյա վարորդը, «Լեքսուսի» 36-ամյա ուղևորը, «Տոյոտայի» 33-ամյա վարորդը և չպարզված ավտոմեքենայի 36-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 4-ին, ժամը 07.05-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով շտապօգնության խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 31 և 33 տարեկան քաղաքացիների, որոնք հայտնել են, որ վնասվածքները ստացել են նույն օրը, ժամը 04.00-ի սահմաններում, 33-ամյա քաղաքացուն պատկանող ավտոտնակի կտուրից ընկնելու հետևանքով: Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզել են, որ նույն օրը, ժամը 03.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վարդենիսի Իսակովի փողոցում վրաերթի է ենթարկել վերոհիշյալ քաղաքացիներին։ Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 4-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ճանապարհի 10-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը. 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 4-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհին՝ ավազի հանքի մոտ, «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառերին. 25-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 4-ին, ժամը 11. 30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 31-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին. 45-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 4-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Աղվերան բնակավայր տանող ճանապարհին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարերին. 27-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 4-ին, ժամը 17.25-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 86-րդ կմ-ին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի, հարվածել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել. 22-ամյա վարորդը և 22-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 4-ին, ժամը 04.00-ի սահմաններում, Երևան-Մեղրիի մաքսակետի ճանապարհի 377-րդ կմ-ին «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին. 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր