211652_close_icon
views-count3592 դիտում article-date 11:39 05-02-2020

«Արցախի ազատություն» կուսակցությունը նախագահական ընտրություններին սատարելու է Արայիկ Հարությունյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Արցախի ազատություն» կուսակցության Գործադիր մարմինը որոշում է կայացրել սպասվող նախագահական ընտրություններին սատարելու Արայիկ Հարությունյանին, իսկ խորհրդարանականին՝ միավորվել «Ազատ հայրենիք» կուսակցության կողմից ձևավորվող քաղաքական դաշինքի շուրջ: Այս առթիվ Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Համապետական ընտրություններին ընդառաջ՝ «Ազատ հայրենիք» կուսակցության կողմից ձևավորվող դաշինքի շուրջ ուժերը միավորեց նաև «Արցախի ազատություն» կուսակցությունը: Հիմնականում երիտասարդների ներուժի հիման վրա կազմավորված նորաստեղծ քաղաքական միավորը լավ է պատկերացնում մեր երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները և քաջ գիտակցում դրանք միասնաբար հաղթահարելու անհրաժեշտությունը: Ինձ մնում է միայն շնորհակալություն հայտնել անվերապահ վստահության համար և մեկ անգամ ևս հավաստել՝ միասին կարող ենք»: Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանի թեկնածությունը պաշտպանելու և նրա ղեկավարած քաղաքական ուժի շուրջ համախմբվելու համար ավելի վաղ հայտարարություն են արել նաև «Արցախ հանրապետական» և «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունները: [b] «Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի կենտրոն[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր