211652_close_icon
views-count5341 դիտում article-date 10:03 05-02-2020

Ով է Արարատյան մաքսատան պետը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ՊԵԿ-ում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում Տիգրան Զաքարյանը նշանակվել է միավորված վարչությունների պետի տեղակալ։ Սակայն Դավիթ Անանյանի այդ հրամանը Սերժ Սարգսյանի օգնական Մարտին Զաքարյանի տղայի համար ուժի մեջ է մնացել միայն 1 օր։ Թերևս համարելով տեղակալի պաշտոնը ոչ հարիր՝ Տիգրան Զաքարյանի քմահաճույքը բավարարվեց, և նա նշանակվեց «գերեկամտաբեր» Արարատյան մաքսատան պետ։ Զաքարյանի հզորությունը միայն նախկին նախագահից եկող կապերով չի սահմանափակվում: Նա եղել է Ռաֆիկ Մաշադյանի երկարամյա ղեկավարը և նրան փաստացի միլիոնատեր դարձնողը, որի շնորհիվ ՊԵԿ-ում մաքսայինի պետերից է նաև Զաքարյանի տղան՝ Նարեկը, իսկ քեռի Գագիկը ամեն կերպ շրջանցում է տարատեսակ կրճատումները»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր