211652_close_icon
views-count1858 դիտում article-date 09:01 05-02-2020

«Էրեբունի պլազա» զենքով ներխուժած Արթուր Թորոսյանը դեռեւս ցուցմունք չի տվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Էրեբունի պլազա» հյուրանոց զենքով ներխուժման գործով կալանավոր­ված Արթուր Թորոսյանը դեռևս ցուց­մունք չի տվել, այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց վերջի­նիս պաշտպան էդուարդ Աղաջանյանը՝ նշելով, որ նրա մասով նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննու­թյուն. «Մինչև եզրակացությունը չգա, երևի թե ձեռնպահ մնանք որևէ քնն­չական գործողություն պլանավորել, քանի որ պարզ չէ՝ այդ ցուցմունքներին ինչպես պետք է վերաբերվենք մինչև եզրակացություն տալը»։ Նշենք, որ ըստ փաստաբանի՝ մինչև այժմ չկա տե­ղեկություն, որ նա որևէ հոգեբուժական կենտրոնում հաշվառված է եղել։ Ավե­լին, փաստաբան Աղաջանյանը նշեց, որ Արթուր Թորոսյանին տեսել է երկու օր առաջ, երբ նրան դատարան էին բե­րել՝ դատահոգեբուժական փորձաքն­նություն նշանակելու հարցի հետ կապված, և Թորոսյանը դատարանին որևէ բան չի ասել։ Հիշեցնեք, որ հունվարի 23-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում, ՀՀ ոստիկանությունն ահազանգ էր ստացել, որ մի տղամարդ զենքով ներխուժել է «էրեբունի պլազա» հյուրանոց, կրա­կում է և պահանջում հայտնել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տեղը, քանի որ ցանկանում է հանդիպել Վիկտոր Սողոմոնյանին»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր