211652_close_icon
views-count3928 դիտում article-date 21:32 04-02-2020

Լավ հարևաններ, միմյանց թիկունք դժվար պահերին. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին: Նախագահը շնորհավորել է Աբբաս Բադախշան Զոհուրիին՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու առթիվ և հույս հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ակտիվ ներդրումը կունենա երկու երկրների միջև պատմական, բարեկամական հարաբերություններն ավելի խորացնելու և ամրապնդելու գործում: Խոսելով Հայաստանի և Իրանի միջև դարերից եկող շատ սերտ ու մտերիմ հարաբերությունների մասին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ երկու երկրները մշտապես եղել են լավ հարևաններ, միմյանց թիկունք դժվար պահերին: Նախագահ Սարգսյանը ջերմությամբ է հիշել ամիսներ առաջ Երևանում իր հանդիպումն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ և անդրադարձել քննարկված հարցերին: Կողմերը մտքեր են փոխանակել հայ-իրանական օրակարգի և տարբեր ոլորտներում փոխգործակցությունն ընդլայնելու հնարավորությունների շուրջ: Դեսպանը նշել է, որ իր բոլոր ջանքերը կներդնի առավել զարգացնելու և ընդլայնելու երկու բարեկամ երկրների համագործակցությունը:

Նմանատիպ նյութեր