211652_close_icon
views-count3317 դիտում article-date 17:20 04-02-2020

Այսօրվանից ուժի մեջ է մտել ԵԱՏՄ հանձնաժողովի որոշումը. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ փետրվարի 4-ից ուժի մեջ է մտելդրամական միջոցների ներմուծման և արտահանման վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի 06.08.19թ. թիվ 130 որոշումը: Որոշման առաջին մասով սահմանվել է, որ ԵԱՏՄ մաքսային տարածք կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների միաժամանակյա ներմուծման կամ ԵԱՏՄ մաքսային տարածքից միաժամանակյա արտահանման դեպքերում, եթե ընդհանուր գումարը գերազանցում է հայտարարագրման օրվա դրությամբ գործող դրույքաչափով հաշվարկված 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարը, ապա ուղևորային մաքսային հայտարարագրից բացիպետք է ներկայացնելնաև դրամական միջոցների և գործիքների ծագումը հաստատող փաստաթղթեր: [b]ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր