211652_close_icon
views-count2208 դիտում article-date 15:55 04-02-2020

«Մանչեսթեր Սիթիի» խաղացողները դժգոհել են Գվարդիոլայից

«Մանչեսթեր Սիթիի» խաղացողները դժգոհ են այս մրցաշրջանում թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի աշխատանքից: «Տոտենհեմից» կրած պարտությունից (0:2) հետո մանկունյանցիների առաջատարները Գվարդիոլային մեղադրել են կազմի անընդհատ փոփոխելու մեջ, երբ մարզիչը նրանց խնդրել է կարծիք հայտնել, թե ինչպես կրճատել «Լիվերպուլից» 22 միավորի տարբերությունը: Այս մրցաշրջանում «Ման Սիթին» ոչ մի անգամ նույն կազմով չի խաղացել երկու հանդիպում անընդմեջ, իրավիճակը հատկապես վատթարացավ, երբ Գվարդիոլայի օգնական Միկել Արտետան հեռացավ «Արսենալ»: Նշենք, որ նախորդ մրցաշրջանում «Սիթիի» հանդերձարանում սուր քննարկում էր եղել «Նյուքասլից» կրած պարտությունից հետո, որից հետո մանկունյանցիները 14 հանդիպում անցկացրեցին առանց պարտության:

Նմանատիպ նյութեր