211652_close_icon
views-count2852 դիտում article-date 14:02 04-02-2020

Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում ստացած չինացիները դուրս են գրվել

Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում ստացած ազգությամբ չինացի երկու անձինք դուրս են գրվել հիվանդանոցից: «[url=https://armenpress.am/arm/news/1003568.html]Արմենպրես[/url]»-ին այս մասին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: «Ինչպես գիտեք, կորոնավիրուսի հետ կապված հետազոտությունները եղել են բացասական: Չինացիները ստացել են անհրաժեշտ բուժօգնություն և դուրս են գրվել»,-ասաց Ալինա Նիկողոսյանը: Չինացիները հիվանդանոց են տեղափոխվել օրեր առաջ: Նրանց մոտ եղել են մրսածության նշաններ: Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում հոսպիտալացված կասկածելի 6 պացիենտի լաբորատոր հետազոտությունները թե՛ կորոնավիրուսի, թե՛ գրիպի նկատմամբ եղել են բացասական: Հայաստանը փետրվարի 2-ին հայտարարեց, որ արդեն ունի կորոնավիրուսի ախտորոշման 200 թեստ:

Նմանատիպ նյութեր