211652_close_icon
views-count3387 դիտում article-date 18:45 03-02-2020

ՊՍԺ-ում փորձում են լուծել Մբապեի աստղային հիվանդությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՊՍԺ-ն փորձում է լուծել հարձակվող Կիլիան Մբապեի և գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելի միջև առկա կոնֆլիկտային իրավիճակը: ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն հանդիպում է ունեցել խաղացողի և մարզչի հետ, ինչը դեռ չի նշանակում, որ Տուխելի և Մբապեի միջև լարվածությունը վերացել է: Մբապեի կարծիքով, Տուխելի գործողությունները են համապատասխանում ՊՍԺ-ի դիրքորոշման հետ: Ակումբը ընդգծում է այս կազմում Մբապեի կարևորությունը, նրա անունն օգտագործում է կոմերցիոն նպատակներով և մեդիա-դաշտում: Իսկ ահա խաղադաշտում՝ ֆուտբոլիստի կարծիքով, նրան վերաբերվում են այնպես, ինչպես մնացած բոլոր խաղացողներին: 21-ամյա Մբապեին զայրացնում է այն, որ իրեն միշտ առաջինն են փոխարինում, մինչդեռ Նեյմարը կամ Անխել դի Մարիան մնում են խաղադաշտում: Այս մրցաշրջանում ֆրանսիացուն Լիգա 1-ում փոխարինել են 5 անգամ. ավելի հաճախ, քան՝ ՊՍԺ-ի մյուս հարձակվողներին: Այս մրցաշրջանում Մբապեն Ֆրանսիայի առաջնությունում մասնակցել է 16 հանդիպման, դարձել է 14 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր