211652_close_icon
views-count6271 դիտում article-date 23:22 03-02-2020

Ջանլուկա Մարչանոյի ղեկավարությամբ՝ Կամերային նվագախումբը Բեթհովեն հնչեցրեց

Հայաստանի պետական կամերային նվագախումբը բեթհովենյան ինքնատիպ ծրագիր հնչեցրեց սիրված կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենի 250-ամյակին նվիրված միջոցառումներին ընդառաջ: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացած համերգին նվագախումբը ելույթ ունեցավ հանրաճանաչ իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչանոյի ղեկավարությամբ: Վերջինս, ի դեպ, նվագախմբի հետ հանդես էր գալիս արդեն երկրորդ անգամ: Ծրագրում Լյուդվիգ վան Բեթհովեն Դաշնամուրի կոնցերտ թիվ 4-ն էր և Սիմֆոնիա թիվ 4-ը: «Կամերային նվագախմբի երաժիշտները ֆանտաստիկ երաժիշտներ են, բացառիկ պրոֆեսիոնալներ, նրանք մոտիվացված են, ավելի լավ նվագելու ցանկություն ունեն և նվիրված են երաժշտությանը, ինչը ես շատ եմ հավանել: Իսկապես գեղեցիկ է, երաժիշտների և դիրիժորի միջև յուրատեսակ երկխոսություն է ստեղծվում: Իսկապես մեծ հաճույքով եմ աշխատում նրանց հետ»,-նշում է Ջանլուկա Մարչանոն: Դիրիժորը փաստում է՝ մեծ անհամբերությամբ սպասում է նվագախմբի հետ համագործակցությանը: Երեկոյի ընթացքում նվագախմբի հետ հանդես եկավ ճանաչում վայելող դաշնակահար Ժոզեֆ Մորիս Վեդերը (Շվեյցարիա): Վերջինս նույնպես տպավորված էր նվագախմբի հետ համագործակցությունից: Նա, ի դեպ, Երևանում հանդես եկավ վարպետության դասով, որն անցկացրեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ իր փորձը կիսելով երիտասարդ դաշնակահարների հետ:

Նմանատիպ նյութեր