211652_close_icon
views-count1601 դիտում article-date 16:26 03-02-2020

«Մարտի 1-ի» զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթում հաղթող չի ճանաչվել․ Երեւանի քաղաքապետի խոսնակ

«Մարտի 1-ի» զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթում հաղթող չի ճանաչվել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10217898968371589&id=1405208089]էջում [/url]գրել է Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը Նա, մասնավորապես, գրել է․ «Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթում հաղթող չի ճանաչվել Երեւանի քաղաքապետարանում այսօր կայացել է 2008 թ. մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված մրցույթի արդյունքների ամփոփումը: Ներկայացված 11 հայտերից ոչ մեկը հաղթող չի ճանաչվել: Նոր հայտներն ընդունվում են մինչեւ փետրվարի 24-ը»:

Նմանատիպ նյութեր