2060 դիտում
15:53 03-02-2020
Երևանի երաժշտական ու արվեստի դպրոցները նոր գործիքներ են ստանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս օրերին Երևանի երաժշտական ու արվեստի դպրոցները նոր գործիքներ են ստանում՝ լարային, փողային ու հարվածային:
Դպրոցների գույքը տասնամյակների պատմություն ունի: Դրա մի մասը վաղուց ծառայում է որպես թանգարանային նմուշ: Երևանի քաղաքապետարանը երաժշտական գործիքների ձեռքբերման ծրագիրը սկսել է 2017-ից: 2019թ. ծրագրին հատկացված 50 մլն դրամով տարեվերջին ձեռք է բերվել 27 անուն 110 երաժշտական գործիք:
«Այս ծրագիրը մեծապես նպաստում է երաժշտական և արվեստի դպրոցներում մատուցվող կրթական ծրագրերի որակի էական բարձրացմանը»,- նշում է Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը:
«Շատ կարևոր օժանդակություն է, որը խթանում է երեխաների՝ դժվարությամբ ձեռքբերվող գործիքների բաժիններ ընդունելությանը»,-ասում է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանը:
Երաժշտական նոր գործիքներն առաջինը բացում, լարում և փորձարկում են աշակերտները: Ուսուցիչները հետ չեն մնում սաներից: Մասնագիտական աչքով ու ականջով փորձում են գնահատել որակը: Կարևորը՝ ծառայի երկար և հաջողություններ բերի պատանի երաժիշտներին:
«Այս տարի առաջին անգամ ծրագիրն իրականացվեց գնման ընթացակարգով, այդպիսով՝ մրցակցային պայմաններ ստեղծելով դաշտում գործող կազմակերպությունների համար»,-ընդգծում է Գոշ Սարգսյանը:
Երաժշտական նոր գործիքները բաժին կհասնեն կրթօջախների լավագույն այն սաներին, ովքեր բավարար միջոցներ չունեն: Նոր գործիքներով երաժշտական կրթօջախները մտադիր են գրավել նոր բեմեր՝ Երևանում և արտերկրում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
313 դիտում
20:56 02-08-2022
Սահմանամերձ Խնձորեսկի երաժշտական դպրոցին նվիրաբերվել են նոր երաժշտական գործիքներ
1983 դիտում
17:21 30-03-2014
Վաղը չեն աշխատելու նաև մանկապարտեզները, երաժշտական ու արվեստի դպրոցները
Այս բաժնից
628 դիտում
20:27 19-04-2024
Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին. Հայկ Կոնջորյան
460 դիտում
20:15 19-04-2024
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
523 դիտում
20:03 19-04-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար