211652_close_icon
views-count2532 դիտում article-date 16:19 03-02-2020

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Փետրվարի 1-ին, ժամը 03.50-ին, Երևանի Արգիշտիի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 51-ամյա վարորդը և «Մերսեդեսի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 1-ին, ժամը 06.00-ին, Երևանի Խանջյան փողոցում «ԳԱԶ-21» մակնիշի ավտոմեքենան բախվել է բաժանարար գոտուն. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 1-ին, ժամը 11.00-ին, Երևանի Միկոյան փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 58-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 27-ին, ժամը 20.05-ին, Երևանի Գ. Չաուշի փողոցում իրար են բախվել «Նիսան» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 52-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 1-ին, ժամը 00.50-ին, Երևանի Օհանովի փողոցում իրար են բախվել «Մերսեդես», «Օպել» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 30-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 1-ին, ժամը 09.00-ին, Երևանի Գյուրջյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 55-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 1-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Ալագյազ-Արթիկ ճանապարհի 11-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-53-ի» 57-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 1-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 25-րդ կմ-ին «Սեատ Տոլեդո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 69-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 1-ին, ժամը 06.50-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 30-ամյա վարորդը և 28-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 1-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 26-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 1-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Գավառ քաղաքի «Սալեր» կոչվող հանդամասում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը. 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 1-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գեղարքունիքի մարզի Արփունք գյուղում վրաերթի է ենթարկել 49 և 24 տարեկան քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 1-ին, ժամը 23.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 64-ամյա քաղաքացի և հայտնել է, որ վնասվածքները ստացել է ընկնելու հետևանքով: Պարզվել է, որ քաղաքացին վնասվածքները ստացել է հունվարի 31-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Համբարձումյան և Ռուսթավի փողոցների խաչմերուկում «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 1-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Լոռու մարզի Ջրաշեն գյուղում իրար են բախվել «Օպել Աստրա» և «Օպել Կոմբո» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Կոմբոյի» 42-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 1-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Հրազդան-Հանքավան ճանապարհին՝ Աղավնաձոր գյուղի մոտ, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2106-ի» 59-ամյա վարորդը, 58-ամյա ուղևորուհին և «Նիսանի» 22-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 1-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր Գյուղ գյուղի ճանապարհին իրար են բախվել «Օպել» և «Լադա-2170» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 28-ամյա ուղևորուհին , «Լադա-2170-ի» 27-ամյա վարորդը և 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 1-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Ջրվեժ-Ձորաղբյուր ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 1-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հանրապետության և Երևանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Լադա-21099» և «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԿԻԱ-ի» 53-ամյա վարորդը և «Լադա-21099-ի» 12-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 1-ին, ժամը 16.40-ի սահմաններում, Գորիս-Շինուհայր ճանապարհի 10-րդ կմ-ին «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԳԱԶ-31029» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաների. 43-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 2-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի 90-րդ կմ-ին «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին. 31-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 2-ին, ժամը 07.00-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 65-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 2-ին, ժամը 15.10-ին, Երևանի Սարկավագի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 2-ին, ժամը 17.25-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 340-րդ կմ-ին՝ Այգավան գյուղի հատվածում, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի. «Մերսեդեսի» 30-ամյա վարորդը, 28-ամյա ուղևորուհին և «Լեքսուսի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 2-ին, ժամը 21.05-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի» և երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելներից» մեկի 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 2-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 43-րդ կմ-ին՝ գնացքի գծանցի վրա, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է գնացքի. 30-ամյա վարորդը և 32-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 2-ին, ժամը 11.15-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 5,5-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 30-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 2-ին, ժամը 13.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել երկու քաղաքացի։ Պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքում նրանց վարած ամենագնացը բախվել է ճամփեզրի քարերին: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 2-ին, ժամը 10.40-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 10-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-24» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-24-ի» 23-ամյա վարորդը, «Մերսեդեսի» 29-ամյա վարորդը և 35-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 2-ին, ժամը 11.20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Վարպետաց փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 37-ամյա քաղաքացու, որին տեղում ցուցաբերվել է բուժօգնություն: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 2-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 223 –րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան ենթարկվել է սահքի, կողաշրջվել և հայտնվել է դաշտում. 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 2-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Գորիս քաղաքի Արցախյան խճուղու և Մաշտոցի փողոցի խաչմերուկում «Պեժո» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի. վարորդները և «Պեժոյի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 2-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Ազատամուտ-Ոսկեպար-Նոյեմբերյան ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ԿռԱԶ» և «ՎԱԶ-212140» մակնիշի ավտոմեքենաներ. «ԿռԱԶ-ի» 48-ամյա վարորդը, «ՎԱԶ-212140-ի» 33-ամյա վարորդը և 38-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր