211652_close_icon
views-count2212 դիտում article-date 13:23 03-02-2020

Պիտի բոլորով աշխատենք, որ 2020-ին ապահովենք գոնե 8-9 տոկոս տնտեսական աճ․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պիտի բոլորով աշխատենք, որ 2020 թվականին ապահովենք գոնե 8-9 տոկոս տնտեսական աճ, ներառյալ՝ գյուղատնտեսությունը դուրս բերելով ռեցեսիոն փուլից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Դրա համար բոլոր նախադրյալները առկա են: Իսկ 2019 թվականի տնտեսական արդյունքները գնահատում եմ փայլուն»,-հավելել է վարչապետը: Նա նաեւ տեսանյութ է հրապարակել, որտեղ նշվում է, որ 2019 թվականին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը 2019 թվականի տարեկան կտրվածքով կազմել է 7.8%, ինչը ամենաբարձրն է 2011 թվականից ի վեր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր