211652_close_icon
views-count4962 դիտում article-date 09:41 03-02-2020

Երևանում և 5 մարզերում երկար հոսանքազրկումներ կլինեն այսօր

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունից հայտնում են, որ փետրվարի 3-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երեւան քաղաքում՝ 11։00-15։00 Խաղաղ Դոնի փ. 1շ. 7-125 բնակարանները եւ 1/1, 1/2 շենքերը, 11։00-17։00 Արամի փ. 64 շենքը եւ հարակից ոչ բնակիչ-բաժանոդները, Ս․Տարոնցի փ․ նրբ․3, 5, 7, 9, 11, 13 շենքերը, Ս․Տարոնցի փ․22, 24, 26 շենքերը եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Գ-1 թաղամասում Սիլիկյան նոր խճուղուն հարակից բաժանորդները, Գ-1 թաղ. 2/5 տարածքը եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արարատի մարզում՝ 10։00-16։00 Վանաշեն գյուղը մասնակի, Արարատ քաղաքի Շահումյան, Խանջյան փողոցները մասնակի, Կոտայքի մարզում՝ 10:00-16:00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն համայնքները մասնակի, 11։00–16։00 Մայակովսկի գյուղը եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Գեղարքունիքի մարզում՝ 10։30-16։30 Նորաշեն համայնքն ամբողջությամբ, “Ծովածոց”, “Կարեն Ավետյան”, “Լյովա Բաղդասարյան”, “Թրի Միրմեդ Բիչ”, “Նոյ Լենդ”, “Քրիստալ Լեյք”, “Գեղամա Աշխարհ” ափամերձ հանգստի գոտիները, “Վեոն Արմենիա”, “Յուքոմ”, “Վիվասել-ՄՏՍ” ընկերությունների բջջային կայանները եւ հարակից ոչ բնակիչ- բաժանորդները, Շիրակի մարզում՝ 10։00-14։00 Աշոցքի տարածաշրջանի Սալուտ գյուղը, Տավուշի մարզում՝ 11։00-13։00 Դիլիջան քաղաքի Կամո փողոցը մասնակի:

Նմանատիպ նյութեր