211652_close_icon
views-count163694 դիտում article-date 22:56 02-02-2020

Մահացել է Ուրախների և հնարամիտների ակումբի «Հայկական հավաքականի» անդամ Հովիկ Գրիգորյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մոսկվայի Ուրախների և հնարամիտների ակումբի «Հայկական հավաքական» թիմի 25-ամյա խաղացող Հովիկ Գրիգորյանը մահացել է: Այս մասին հայտնում է թիմն իր ինստագրամյան էջում: Հունվարի 8-ին Հովիկ Գրիգորյանը ուղեղի կաթված էր ստացել, որից հետո նրան հոսպիտալացրել էին: Հունվարի 21-ին վերջինիս դուրս էին գրել, քանի որ նրա մոտ բարելավում էր նկատվել: Սակայն հունվարի 23-ին նրա առողջական վիճակը կրկին վատթարացել էր, որից հետո նա կոմայի մեջ էր հայտնվել: ՈւՀԱ-ի միջազգային միությունը ցավակցություն է հայտնել Հովիկ Գրիգորյանի հարազատներին և մտերիմներին, հայտնում է Tert.am-ը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր