211652_close_icon
views-count5207 դիտում article-date 21:34 02-02-2020

Լոնդոնում տղամարդը դանակով հարձակվել է անցորդների վրա և ոստիկանների կողմից սպանվել. կան վիրավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր Լոնդոնի հարավում ահաբեկչության արդյունքում մի քանի հոգի դանակի հարվածներից վնասվածքներ են ստացել: Մարդկանց վրա հարձակված տղամարդուն ոստիկանությունը գնդակահարել է: «Սթրեթեմում զինված ոստիկանները վնասազերծել են տղամարդուն: Այս պահին մի քանի վիրավորի մասին է հայտնի», նշված է Սքոթլանդ-Յարդի հայտարարության մեջ: Դեպքի հանգամանքները պարզվում են, սակայն միջադեպը ոստիկանությունը արդեն որակել է ահաբեկչության հետ առնչվող: «Ես չեմ տեսել, թե ինչ է տեղի ունեցել, բայց հետևանքները տեսա. բազմաթիվ զինված ոստիկաններ և շտապօգնության մոտ 10 մեքենա», ասել է դեպքի ականատեսներից մեկը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր