211652_close_icon
views-count4383 դիտում article-date 21:14 02-02-2020

Հայկ Բալանյան. Եթե դեռ Սովետից մնացած նորմատիվներով դնես հաշվես, ապա և շինթույլտվություն տվողը, և կառուցողը հիմա պիտի նստած լինեին

Տնտեսագետ Հայկ Բալանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Ուրեմն, մի փոքր սպրավոչկա ինչի մասին է խոսքը շատ պարզ սխեմայով։ Հիդրոէլեկտրակյաններ պիտի կառուցվեն ու շատ։ Սակայն կա երկու տաբերակ. - թանկը ու նորմալը՝ ամբարտակ, որտեղ կուտակվում է ջուրը ու մակարդակների տարբերության հաշվին ստանում են կինետիկ էներգիա, որի միջոցով արդեն արտադրում են էլեկտրոնէներգիա, - էժան ու ավիրող՝ գետը մտցնում են խողովակի մեջ, որի մեջ ջուրը ավելի արագ է ընթանում, ու այդ էներգիայի շնորհիվ ծանրաբերռնում են արտադրող տուրբինը։ Էժան տարբերակը կիրառվում է, ոչ միայն Արցախում, այև Հայաստանի մյուս մարզերում ևս, ինչը հանգեցրել է բողոքների ու էլի է հանգեցնելու: Օրինանակ Լոռվա մարզում Մարց գյուղում, կամ Կարբիի և Օհանավանի դեպքում Ապարանի ջրամբարից դուրս եկող գետի առթիվ։ Այսինքն, խնդիրը ընդհանուր է։ Նման խողովակային ՀԷԿ-աշինությունը հանգեցնում է այգիների չորացմանը, բնակիչները ու անասնապահությունը ևս զրկվում է ջրից, իսկ նախկինում անտառոտ կիրճերը վերածվում են անապատի։ Այսինքն, ոչ էկոտուրիզմի, ոչ հանգստյան գոտու մասին ուղղակի խոսք լինել չի կարող։ Ջրամբարների դեպքում ճիշտ հակառակը՝ հնարավորություն է ընձեռվում ապահովել ջրով էլ ավելի մեծ տարածքներ, զարկ տալ գյուղատնտեսությանը, ձկնաբուծությանը։ Մեր քրեական օլիգարխատը այդ ամենի վրա թքած ունի, փոխարենը նույն Քարվաճառի ջուրը անկորուստ հանձնում է հարևան Ադրբեջանին, զրկելով տարածքը զարգացնելու բազային ռեսուրսից՝ ջրից։ Իսկ որպեսզի թղթերող սաղ տոշնի լինի՝ խողովակից դուրս թողնվող ջուրի նորմատիվը, որը իմ իմանալով պիտի առնվազն 30 տոկոսը լինի, որպեսզի հունը անապատի չվերածվի՝ հաշվում են ոչ թե միջին տարեկան ցուցանիշներով (ասենք վերջին 30 տարվա միջին տարեկան հոսքից), այլ առավելագույն վարարման ցուցանիշից։ Պարզ է, որ եթե դեռ Սովետից մնացած նորմատիվներով, որոնք եսիմ ինչ չէին, դնես հաշվես, ապա և շինթույլտվություն տվողը, և կառուցողը հիմա պիտի նստած լինեին։ Բայց ասածս հետևյալն է. ա/ Հայաստանը ինքը իր տարածքում նման խողովակային ՀԷԿ-ի հարցը պիտի կոշտ դնի ու քրեական գործ հարուցի նորմատիվները չպահպանած չինովնիկների վերաբերյալ։ բ/ Առաջարկի Բակո Սահակյանին ունիֆիկացնել էկոլոգիական նորմատիվները Երևանի հետ ու սրբորեն պահպանել դրանք։ գ/ Քանի որ մեր մոտ սիրո, բարության ու եսիմ ինչի հեղափոխություն է, ժամկետ տալ տնտեսավորողներին երկու տարվա ընթացքում կառուցել ամբարտակներով ՀԷԿ-եր, իսկ խողովակները ապամոնտաժել այդ 2 տարում։ դ/ Տղերքը փողի կարիք չունեն, կուբամետրով դիզել են, բայց եթե նեղվեն՝ կարան գրավ դնեն ՀԷԿ-րը պետությանը ու վարկ ստանան ամբարտակների կառուցման համար, պայմանով, որ պիտի ապահովեն այնպիսի հզորություններ, որ հնարավոր լինի ջրով ապահովել հարակից տարածքի բնակիչներին ևս։ Էլեկտրոէներգիայի պակաս մենք համակարգում չունենք, բաց բնակչի պակաս, ահռելի ու չօտագործվող հողագործական ու տուրսիտական ռեսուրսի տնտեսական յուրացման կարիք ունենք։ Ուստի, եթե այլընտրանքը՝ Արայիկ Հարությունյան, Բակո Սահակյան ու մի քանի չինովնիկի շահերն են կամ հազարավոր բնակիչների, տարածքը կայացնելու, գյուղատնտեսության ու հանգստի վայր դառձնելու, նոր Դիլիջան ու Ծաղկաձոր ստեղծելու մեջ է, ապա յուրաքանյուր նորմալ հայի համար լուծումը պիտի որ պարզ լինի։ Իսկ եթե այլընտրանքը մի քանի չինովնիկի ու բիզնեսմենի քաղաքական աջակցություն ստանալն է, բայց փոխարենը կարգապահ ձևով մեր գետերը Ադրբեջանին մեր սահմանների ամբողջ երկայնքով մատակարարելն է, ապա լուծումը նորմալ հայի համար էլի որ պիտի պարզ լինի»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր