211652_close_icon
views-count6237 դիտում article-date 23:49 02-02-2020

Մոդերնիզացված Ту-160М ռմբակոծիչն իրականացրել է առաջին փորձնական թռիչքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր Կազանի ավիացիոն գործարանի հրապարակում առաջին փորձնական թռիչքն է իրականացրել մոդերնիզացված Ту-160М նոր ստրատեգիական ռմբակոծիչը: Նշվում է, որ փորձնական թռիչքը տևել է 34 րոպե և ընթացել 1,5 կմ բարձրության վրա: Ինքնաթիռը վարել է Անրի Նասկդյանցը: Ինքնաթիռի նոր տարբերակը, որը ստեղծվել է Ту-160М-ի հիմքի վրա, հագեցած է կապի ժամանակակից հուսալի համակարգով, խոչընդոտներից ուժեղացված պաշտպանվածությամբ, պաշտպանության նորագույն բորտային համակարգով և բացառիկ զինատեսակներով: Ակնկալվում է, որ Ту-160М-ը ռուսական բանակը կհամալրի 2023 թվականին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր