211652_close_icon
views-count3803 դիտում article-date 17:52 02-02-2020

Կարեն Գրիգորյանը դարձել է Պորտուգալիա Օփենի հաղթող

Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Գրիգորյանըհաղթել է Լիսաբոնի միջազգային մրցաշարում: [url=https://armenpress.am/arm/news/1003403.html]«Արմենպրես»[/url]-ի հաղորդմամբ` ավարտվեց Պորտուգալիա Օփեն խոշոր միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 33 երկրների 216 շախմատիստներ, այդ թվում՝ 14 գրոսմայստեր: Մասնակիցների թվում էր նաև 2014 թվականին Երևանում Եվրոպայի չեմպիոն դարձած Ալեքսանդր Մոտիլյովը: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը: Մեր շախմատիստը տոնեց 6 հաղթանակ, 3 պարտիա ավարտեց հաշտությամբ և 7,5 միավորով դարձավ մրցաշարի միանձնյա հաղթող: 8 շախմատիստ, որոնց թվում էր նաև Ֆրանսիան ներկայացնող մեր հայրենակից Տիգրան Ղարամյանը, հաղթողից հետ մնացին կես միավորով: Գրիգորյանը նաև 5 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը:

Նմանատիպ նյութեր