211652_close_icon
views-count1373 դիտում article-date 16:42 02-02-2020

Մեծ Բրիտանիան պաշտոնապես լքեց Եվրամիությունը

Այսօր Մեծ Բրիտանիան լքեց Եվրամիությունը: Բրյուսելում Եվրախորհրդարանի պատգամավորները հրաժեշտի երգ են հնչեցրել՝ ուղղված Մեծ Բրիտանիայի իրենց 73 գործընկերներին: Իսկ Բրեքզիթի կողմնակիցները ոգևորությամբ են ընդունել այս փաստը՝ այս օրը որակելով հաղթական, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5268942.html]Ամերիկայի Ձայնը[/url]: Սակայն փորձագիտական շրջանակները չեն կիսում այն կարծիքը, որ այսպիսով Բրեքզիթը մոտեցավ իր ավարտին: Բազմաթիվ խնդիրներ մնացել են չկարգավորված, որոնց պետք է անդրադառնա Մեծ Բրիտանիան: Մասնագետների հաշվարկով այս անորոշության պատճառով Մեծ Բրիտանիան այս տարվա համախառն ներքին արդյունքում կկորցնի հինգ ու կես միլիարսդ դոլար: Սակայն վարչապետ Բորիս Ջոնսոնը, ով օրերս ընդունել էր պետքարտուղար Մայք Պոմպեոյին, բացառել է ԵՄ հետ բանակցությունների ժամկետների որևէ երկարացում 2020 թվականից հետո: Ջոնսոնը ցանկանում է արագորեն կնքել առևտրային համաձայնագրեր ԱՄՆ ու այլ ոչ եվրոպական երկրների հետ: ԵՄ ու Մեծ Բրիտանիայի միջև առկա են մի շարք անհամաձայնություններ: Օրինակ ԵՄ պահանջում է Լոնդոնից թույլատրել ԵՄ երկրներին մուտք ունենալ բրիտանական ջրային սահմաններ ձկնորսության նպատակով, ինչպես նաև կոչ անում Մեծ Բրիտանիային պահպանել եվրոպական չափանիշներն աշխատուժի շուկայում և բնապահպանության հարցերում: Լոնդոնը սակայն համաձայն չէ այս մոտեցումների հետ: Բացի այդ, Մեծ Բրիտանիան ինքն առերեսվում է մի շարք մարտահրավերների, ի դեմս անկախության հանրաքվե անցկացնելու Շոտլանդիայի պահանջի, որը կարող է հնարավորություն տալ Շոտլանդիային վերամիավորվելու ԵՄ հետ: Իսկ այդ ընթացքում Լոնդոնի կենտրոնական փողոցներում և այլ վայրերում Բրեքզիթի կողմնակիցները տոնում են իրենց հաղթանակը: Հունվարի 31-ը փակում է Բրեքզիթի թեմայի առաջին էջը:

Նմանատիպ նյութեր