211652_close_icon
views-count161989 դիտում article-date 12:48 02-02-2020

19-ամյա զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործի շրջանակում 3 ձերբակալվածներից մեկը ԱԺ նախկին պատգամավոր «Շմայս» մականվամբ՝ Առաքել Մովսիսյանի տղան է

2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Մկրտչյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։ Վերջիններս ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով, այն է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում:(Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որն առաջացրել է ծանր հետևանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով): Նախաքննությունը շարունակվում է: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/02/02/1146438/]ավելի վաղ [/url]Արմավիրի մարզից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 2-ին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ էր ստեղծվել Արմավիրի մարզում: Հայթաղ գյուղը մեկ մարդու նման դուրս էր եկել փողոց և պահանջում էր հստակ պատասխան իրենց գյուղից բանակ մեկնած ու կասկածելի հանգամանքներում մահացած 19-ամյա զինվորի մահվան փաստով: Հայթաղցիներին միացել էին նաև հարևան գյուղերից մեծ թվով բնակիչներ, ովքեր ասում էին. «Մենք պայքարում ենք նրա համար, որպեսզի իրական հանցագործը կամ հանցագործները հայտնաբերվեն, որպեսզի հետագայում նման կասկածելի ու ողբերգական դեպքեր տեղի չունենան: Արդեն քանի օր է, փորձում են մեր կանջներին լապշա կախել, թե տեղի ունեցածը ինքնասպանություն է: էդ ի՞նչ լոլոներ եք կարդում, էդ ո՞ւմ եք ուզում համոզեք, որ գյուղը սիրող, հայրենիքը սիրող, տունտեղը սիրող զինվորը պետք է ինքնասպան լիներ: Ի՞նչ ինքնասպանության մասին է խոսքը: Ակնհայտ է, որ տեղի է ունեցել սպանություն»: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր