211652_close_icon
views-count374088 դիտում article-date 10:38 02-02-2020

Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Արմավիրի մարզում. կասկածելի հանգամանքներում մահացած 19-ամյա զինվորի դին հարազատները՝ ի նշան բողոքի, ոտքով տեղափոխում են Երևան. ժամանել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 2-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հայթաղ գյուղը մեկ մարդու նման դուրս է եկել փողոց և պահանջում է հստակ պատասխան իրենց գյուղից բանակ մեկնած ու կասկածելի հանգամանքներում մահացած 19-ամյա զինվորի մահվան փաստով: Հայթաղցիներին միացել են նաև հարևան գյուղերից մեծ թվով բնակիչներ, ովքեր ասում են. «Մենք պայքարում ենք նրա համար, որպեսզի իրական հանցագործը կամ հանցագործները հայտնաբերվեն, որպեսզի հետագայում նման կասկածելի ու ողբերգական դեպքեր տեղի չունենան: Արդեն քանի օր է, փորձում են մեր կանջներին լապշա կախել, թե տեղի ունեցածը ինքնասպանություն է: էդ ի՞նչ լոլոներ եք կարդում, էդ ո՞ւմ եք ուզում համոզեք, որ գյուղը սիրող, հայրենիքը սիրող, տունտեղը սիրող զինվորը պետք է ինքնասպան լիներ: Ի՞նչ ինքնասպանության մասին է խոսքը: Ակնհայտ է, որ տեղի է ունեցել սպանություն»: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Էջմիածին քաղաքի մուտքի մոտ ոստիկանության մեծ թվով ծառայողներ փակել են ճանապարհը և արգելում են, որպեսզի մարդիկ դի տեղափոխող ավտոմեքենայով շարժվեն Երևան»: Մարդիկ, տեսնելով, որ ոստիկանները թույլ չեն տալիս դի տեղափոխող ավտոմեքենան տեղաշարժվի, դագաղը դուրս բերեցին ավտոմեքենայից ու արդեն մոտ 2 կիլոմետր դին տեղափոխում են ոտքով Երևան: Բոլորը միաբերան պնդում են, որ ստիպված են այս ակցիան անում, որպեսզի իրականությունը բացահայտվի: Այս պահին ակցիայի մասնակիցներին մոտեցավ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու Ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արթուր Բաղդասարյանը: Դ. Տոնոյանը առաջարկեց, որպեսզի ավագ սերնդի մի քանի ներկայացուցիչների հետ քննարկեն խնդիրը, ասելով. «Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այս գործը իմ հսկողության տակ է: Ոչ մի բան չի կոծկվելու և իրականությունը ջրի երես է դուրս գալու ու մեղավորները օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության են ենթարկվելու»: Մի քանիսը ընդդիմացան նախարարին, ասելով, որ տեղ չկա հավատալու, քանի որ արդեն քանի օր է, կեղծ տեղեկություներ են տարածում, որ զինվորը ինքնասպան է եղել: Այս պահին ոտքով երթը Երևան շարունակվում է, իսկ ոստիկանության աշխատանքները տեղում ղեկավարում են ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արամ Հովհաննիսյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զոհրաբյանը: Ուժեղացված ծառայության են կատարում նաև ճանապարհային ոստիկանները: Նրանց աշխատանքները տեղում ղեկավարում են ՀՀ ՃՈ պետի տեղակալ Նորիկ Սարգսյանը և ՃՈ 2 սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանը: [b]Քիչ առաջ մահացած զինվորի հարազատները, բարեկամները, ընկերներն ու ակցիայի մասնակիցները համաձայնության եկան Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ ու դադարեցրեցին բողոքի ակցիան և վերադարձան գյուղ, որտեղ պետք է տեղի ունենա զինվորի հուղարկավորությունը: Ակցիայի մասնակիցներն ասում էին, որ իրենք մեծ հարգանք ունեն Դավիթ Տոնոյանի նկատմամբ ու հավատում են, որ այդ հարգանքը կպահպանվի ու կմնա ընդմիշտ: Նրանք ասացին նաև, որ նախարար Դ. Տոնոյանը իրեց ասել է, որ ինքը նույնպես մասնակցելու է հուղարկավորությանը և զինվորի մահվան փաստով արդեն 3 հոգի ձերբակալվել են: «Մեր մահացած զնվորը ինքնասպան չի եղել: Նա կոտրվող տղա չի եղել, նա մեր գյուղի բազմաթիվ ջահելների նման թասիբով՝ հողը, երկիրը, գյուղը մարդկանց սիրող տղա է եղել»:[/b] Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/01/30/1146212/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմանում, ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 19-ամյա Վահրամ Մկրտիչի Ավագյանը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 124+
124+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր