211652_close_icon
views-count91036 դիտում article-date 16:47 01-02-2020

Արտակարգ դեպք Շիրակի մարզում. հայրը դիմել է ոստիկանություն և հայտնել՝ դպրոցի զինղեկն ու ուսուցչի օգնականը դպրոցում ծեծի են ենթարկել իր անչափահաս տղային

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Անիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 31-ին, Շիրակի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով։ Ոստիկանության Անիի բաժին է դիմել Շիրակի մարզի բնակիչ՝ 39-ամյա Արայիկ Ա-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 13։00-ի սահմաններում Բագրավան գյուղի միջնակարգ դպրոցի ներսում դպրոցի զինղեկ Սամվել Ա-ն հարվածել է իր որդու՝ նույն դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ, 17-ամյա Հ. Ս-ի մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով երեխայյն պատճառվել է ֆիզիկական ցավ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արայիկ Ս-ն դպրոց ժամանած ոստիկանության Անիի բաժնի ծառայողներին հայտնել է նաև, որ նույն ժամանակ դպրոցի ուսուցչի օգնական Իսպիր Ա-ն ձեռքով հարվածել է երեխայի դեմքին, ով աչքի շրջանում վնասվածք է ստացել, ու ինքը, գալով դպրոց, որպեսզի պարզի եղելությունը, Սամվել և Իսպիր Ա-երը մի քանի անգամ հարվածել են իր դեմքին, ինչի հետևանքով քթի շրջանում ինքը վնասվածքներ է ստացել։ Փաստի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում հետաքննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Տեղի ունեցածը համապատասխանում է իրականությանը, թե ոչ, պարզ կլինի, երբ Սամվել և Իսպիր Ա-երը հրավիրվեն ոստիկանության Անիի բաժին։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր