211652_close_icon
views-count1757 դիտում article-date 21:38 01-02-2020

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց

Ոստիկանության ԱՎՎ Արմավիրի անձնագրային բաժանմունքի և Արմավիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 31-ին, ժամը 16.10-ին, անձնագրային բաժանմունքից Արմավիրի բաժին բերման է ենթարկվել 21-ամյա Հովհաննես Ն.-ն, որը 2016 թ. հոկտեմբերի 24-ից ՌԴ ՆԳՆ Սամարայի մարզի ՆԳԲ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 161-րդ հոդվածի (Կողոպուտը) 2-րդ մասի Ա կետի մեղադրանքով: Առանց խափանման միջոցի: Հովհաննես Ն.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր