211652_close_icon
views-count2439 դիտում article-date 17:41 01-02-2020

Չինաստանի ԱԳ նախարարը կոչ է անում խուճապ ստեղծել կորոնավիրուսի պատճառով

Չինաստանը չի ընդունում այն երկրների գործողությունները, որոնք նոր կորոնավիրուսի հարցում ավելի են սրում իրավիճակը և նույնիսկ արհեստականորեն խուճապ են ստեղծում իրենց երկրում։ Այդ մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին, հաղորդում է Ria Novosti-ն։ «Հարկավոր է պահպանել օբյեկտիվությունը, ուժեղացնել փոխադարձ համագործակցությունը և համակարգումը այդ ուղղությամբ, յուրաքանչյուր ոք պետք է իր կառուցողական դերն ունենա այդ հարցում։ Մենք չենք ընդունում որոշ երկրների քայլերը, որոնք լարվածությունը մեծացնում են և նույնիսկ արհեստական խուճապ ստեղծում»,-ասել է Վան Ին իր հնդիկ գործընկերոջ՝ Սուբրամանյամ Ջայշանկարի հետ ունեցած հեռախոսազրույցի ժաանակ։ Հայտարարությունը հրապարակվել է Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական կայքում։ Հիշեցնենք, որ Չինաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է մոտ 12 հազարի։ Մահացել է 259 մարդ։

Նմանատիպ նյութեր