211652_close_icon
views-count4356 դիտում article-date 10:56 01-02-2020

Մաքսակետում զուգարանները փակ են. ՊԵԿ-ը վարչապետի հորդորներին չի հետևում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր «100 փաստ՝ Հայաստանի մասին» ձեռնարկում առանձնացրել էր հանրապետությունում զուգարանների թեման: «Հանրապետությունում առկա շուրջ 350 ԱԳԼՃԿ-ում իրականացվում են զուգարանների վերանորոգման աշխատանքներ, որոնց մի մասում աշխատանքներն ավարտված են։ Այս փաստը ես շատ կարևոր եմ համարում զբոսաշրջության զարգացման տեսակետից, որովհետև 15 տարի է՝ մեր երկրում քննարկվում է, որ այս զուգարանների պրոբլեմը չի լուծվում», – նշել էր նա: Այսինքն՝ տուրիզմի զարգացման գլխավոր պայմաններից մեկը՝ զուգարանների առկայությունը, ՀՀ կառավարությունը ապահովեց ընդամենը կազմակերպչական աշխատանքով: Անգամ վերջերս Փաշինյանը շքեղ ռեստորանների տերերին հորդորեց ռեստորանների անմխիթար վիճակում գտնվող զուգարանները կարգի բերել: «Երբ որ տեսնում ես, որ ինչ-որ տեղ բացված է հինգհարկանի ռեստորան, որտեղ աթոռները ոսկեջրած են, բայց երբ զուգարանի դուռը բացում, ներս ես մտնում, թվում է, թե ինչ-որ աղետյալ շրջանում ես գտնվում», -հավելեց նա: Բայց պարզվում է՝ ՀՀ ՊԵԿ-ի համար այդ հորդորները ոչինչ են: Թեև այդ կառույցում չեն զլացել 2019թ. ընթացքում պարգևատրել աշխատակիցներին 5,6 միլիարդ դրամով, բայց տարրական աշխատանքային պարտականությունները կատարելու, կազմակերպչական հարցերում թերանում են: «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը արձանագրել է, որ Հայաստանի հյուսիսային մուտք հանդիսացող Բագրատաշենի մաքսակետում գտնվող հանրային զուգարանները չեն գործում: Այդ զուգարաններում ո՛չ ջուր կա, ո՛չ թուղթ այն դեպքում, երբ ավտոբուսներով սահման հատողները ստիպված են ժամերով սպասել մաքսակետում և, բնականաբար, հնարավոր է՝ նաև զուգարանի կարիք ունենան: Բացի այդ, Հայաստանի հետ առաջին կոնտակտը հենց մաքսատունն է. ի՞նչ կարծիք պետք է կազմեն մեր երկրի մասին մարդիկ՝ տեսնելով այս տեսարանը: Հավելենք, որ չգործող զուգարանները նաև ինֆեկցիոն հիվանդությունների, տարբեր վարակների պատճառ կարող են դառնալ: Հայաստանի հյուսիսային դարպաս հանդիսացող Բագրատաշենի մաքսակետի զուգարանները «խայտառակում են ռեսպուբլիկան»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր