211652_close_icon
views-count2303 դիտում article-date 10:29 01-02-2020

Արցախում գնաճի տեմպերը դանդաղել են․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ ««2019 թ. պետական բյուջեն կատարվել է առանց ծախսերի գծով ընթացիկ պարտքերի կուտակման: Պետական բյուջեի կատարման ընթացքում մեզ հաջողվել է ամբողջ ծավալով ֆինանսավորել աշխատավարձերը, թոշակները, նպաստներն ու սոցիալական բնույթի այլ ծախսեր, ինչպես նաև կրթության, առողջապահության, մշակույթի և տնտեսական ոլորտի բոլոր ծրագրերը»,- ամփոփելով հաշվետու ժամանակաշրջանում կատարված աշխատանքները, լրագրողների հետ կայացած հանդիպմանն ընդգծել է ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը: 2019 թ. ընթացքում միջինացված գնաճը կազմել է 0.7 տոկոս` նախորդ տարվա 1,8 տոկոսի դիմաց: Պետական բյուջեի սեփական եկամուտները կազմել են 60 մլրդ 141.6 մլն դրամ` ապահովելով պլանային առաջադրանքի 100.8 տոկոսը կամ պլանավորված ցուցանիշից ավելի 461.5 մլն դրամով: Ասել է թե` նախորդ տարվա համեմատ ավելի է հավաքագրվել ավելի քան 5 մլրդ 859.0 մլն դրամ: Հարկային եկամուտների և պետական տուրքի գծով բյուջե է մուտքագրվել 59 մլրդ 231.8 մլն դրամ` պլանավորված 58 մլրդ 794.7 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 0.7 տոկոսով կամ 437.1 մլն դրամով: Նախորդ տարվա համեմատ հարկային եկամուտների և պետական տուրքի գծով մուտքերն աճել են 10.7 տոկոսով կամ ավել 5 մլրդ 709.3 մլն դրամով, որից 308.9 մլն դրամն ապահովվել է «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ հաշվին: Պետական բյուջեից իրականացվող ծախսերի արդյունավետությունն ու թափանցիկությունը բարձրացնելու նպատակով, 2019 թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտել «Գանձապետական համակարգի մասին» օրենքում իրականացված փոփոխությունները, համաձայն որոնց բոլոր այն պետական ոչ առևտրային կազմակերպությունների հաշիվները, որոնք գտնվում են առևտրային բանկերում, տեղափոխվել են գանձապետական համակարգ, և նրանց նկատմամբ կիրառվում են բյուջետային հիմնարկների հաշիվների համար սահմանված նախնական հսկողության նույն ընթացակարգերը, ինչը թույլ է տալիս ավելի արդյունավետ կառավարել բյուջեի ֆինանսական միջոցները»: [b]Մանրամասն՝ թերթի վաղվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր