211652_close_icon
views-count12162 դիտում article-date 16:49 01-02-2020

Ռուսաստանը փետրվարի 1-ից գրեթե ամբողջությամբ դադարեցնում է ավիահաղորդակցությունը Չինաստանի հետ

Նոր կորոնավիրուսի պատճառով փետրվարի 1-ից գրեթե ամբողջովին դադարեցվում է Ռուսաստան-Չինաստան ավիահաղորդակցությունը։ Ինչպես հաղորդում է Interfax գործակալությունը, այդ մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան։ Վերջինի խոսքով՝ գործելու են միայն Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից դեպի Պեկին, Շանհայ, Գուանչժոու և Հոնկոնգ չվերթները, որոնք կիրականացնեն «Աերոֆլոտ» ավիաընկերությունը և չինական 4 ընկերություններ։ Չինաստանից Մոսկվա մեկնած ուղևորներին կդիմավորեն F տերմինալում, որտեղ խստագույն պայմաններում կստուգեն նրանց առողջական վիճակը։

Նմանատիպ նյութեր