211652_close_icon
views-count8943 դիտում article-date 09:57 01-02-2020

Երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են նաև Տավուշի մարզում

Փետրվարի 1-ին, տեղական ժամանակով ժամը 07:58-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 03:58-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.060 և արևելյան երկայնության 45.400 աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Ղազախ քաղաքից 5 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Բերդ քաղաքում և Պառավաքար գյուղում:

Նմանատիպ նյութեր