211652_close_icon
views-count3755 դիտում article-date 10:06 01-02-2020

Պետական պաշտոնյաների համար նար սահմանափակումներ կկիրառվեն․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանության մեջ քննարկվում է պաշտոնյաների նկատմամբ օրենսդրական կարգավորումներ կիրառելու մասին մի օրինագծի սևագիր տարբերակ։ Մեր ունեցած տեղեկություններով՝ այդ կարգավորումները պետք է վերաբերեն այն պաշտոնյաներին, որոնք տեսականորեն և պրակտիկորեն տիրապետում են կամ կարող են տիրապետել պետական գաղտնիքների։ Նախատեսվում է հստակ սահմանել այդ պաշտոնյաների ցանկը, ինչպես նաև պաշտոնավարման ընթացքում ու դրանից հետո նրանց նկատմամբ որոշակի սահմանափակումների կիրառման շրջանակները։ Այս թեման, ըստ մեր աղբյուրների, կուլիսներում բավական ակտիվ պրոպագանդում են արևմտամետ ՀԿ-ների ներկայացուցիչները։ Ըստ էության, նման նախաձեռնությունը կյանքի կոչելու դեպքում հնարավոր կլինի սահմանափակել պետական պաշտոնյաների՝ հետագայում ազատ տեղաշարժվելու և գործունեություն ծավալելու հնարավորությունները»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր