211652_close_icon
views-count42736 դիտում article-date 17:41 31-01-2020

Ռուսաստանում ի հայտ են բերել կորոնավիրուսով առաջին երկու հիվանդներին

Ռուսաստանում՝ Անդրբայկալում եւ Տյումենի մարզում, գրանցվել են նոր տիպի կորոնավիրուսով առաջին երկու հիվանդները: Այդ մասին հայտնել Է ՌԴ փոխվարչապետ, օպերատիվ շտաբի ղեկավար Տատյանա Գոլիկովան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին: Նա նշել Է, որ հիվանդացածները Չինաստանի քաղաքացիներ են: Գոլիկովան հավելել Է, որ Ռուսաստանը կորոնավիրուսի պատճառով սկսում Է երկրի քաղաքացիների տարհանումը Չինաստանի Ուհան քաղաքից եւ Հուբեյի նահանգից: Հայնան կղզում գտնվող ՌԴ-ի բոլոր քաղաքացիները հայրենիք կվերադարձվեն մինչեւ փետրվարի 4-ը:

Նմանատիպ նյութեր