211652_close_icon
views-count1689 դիտում article-date 14:41 31-01-2020

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019-ին աճել է 7.8 տոկոսով

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019-ի հունվար-դեկտեմբերին 2018-ի նույն ժամանակի համեմատ աճել է 7.8 տոկոսով: Այս մասին փաստում են ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Մասնավորապես, 2019-ի հունվար-դեկտեմբերին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 9 տոկոսով, գյուղատնտեսության համախառն արտարդրանքի ծավալը նվազել է 4.2 տոկոսով, շինարարության ծավալն աճել է 4.6 տոկոսով, իսկ առևտրի շրջանառությունը՝ 8.9 տոկոսով: Ծառայությունների ծավալը 2019-ի հունվար-դեկտեմբերին ավելացել է 15 տոկոսով: Սպառողական գների ինդեքսը նախորդ տարում ավելացել է 1.4 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 0.5 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրությունը 2019-ի հունվար-դեկտեմբերին 2018-ի նույն ժամանակի համեմատ նվազել է 1.9 տոկոսով: Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում 2019-ի հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 5.8 տոկոսով՝ կազմելով 182 հազար 750 դրամ: Ընդ որում` պետական օղակում միջին ամսական աշխատավարձն ավելացել է 8.4 տոկոսով, իսկ ոչ պետականում՝ 3.8 տոկոսով: Արտաքին առևտրաշրջանառության ծավալն աճել է 10.4 տոկոսով: Ընդ որում` արտահանումն աճել է 9.4 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 10.8 տոկոսով: Դրամի փոխարժեք ԱՄՆ դոլարի նկատմամբ 2019-ի հունվար-դեկտեմբերին կազմել է 480. 45:

Նմանատիպ նյութեր