211652_close_icon
views-count2507 դիտում article-date 10:41 31-01-2020

Ինչպես կլուծվի ԵՊՀ ռեկտորի հարցը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր տեղի է ունենալու Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Այն հրավիրվել է Համալսարանի ռեկտորի ընտրությունների նշանակման օրը որոշելու և հաստատելու համար: Համալսարանի կանոնադրությամբ՝ այն ժամանակավոր պաշտոնակատարի կողմից կարող է ղեկավարվել առավելագույնը մեկ տարի, այդ ժամկետը լրանում է մայիսին: Հնարավոր է նաև, որ նիստում այդպես էլ որևէ որոշում չկայացվի, որովհետև վարչապետ Փաշինյանը կապանյան ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ պետական բուհերում հնարավոր է՝ նշանակվեն ժամանակավոր կառավարիչներ: Նոր իշխանության կադրերը չեն համապատասխանում ռեկտորին ներկայացվող պահանջներին, իսկ այդ համապատասխանությունը ապահովելու համար ժամանակ է պետք»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր