211652_close_icon
views-count96183 դիտում article-date 10:29 31-01-2020

Ում հրամանով և ով է կալանավայրում քնած Նիկոլ Փաշինյանին ծեծի ենթարկել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունվարի 25-ին՝ Կապանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ՀՔԾ-ում քննվող մի գործով տուժող է ճանաչվել: «2010թ-ին «Կոշ» ՔԿՀ-ում դիմակավորված անձինք ինձ վրա հարձակում էին գործել: Ճիշտն ասած, երբ ես դարձա վարչապետ, հիշեցի այդ գործի մասին: Մտածում էի` հիմա այս գործով պետք է հետաքրքրվեմ, թե չհետաքրքրվեմ: Հետո մտածեցի, որ ամոթ է, հիմա էլ պիտի ասեն` սկսել է իր անձնական գործերով զբաղվել»,- պատմել էր Փաշինյանը՝ հավելելով, որ վերջերս մի քաղաքացի հայտնել է՝ տեղյակ է, թե ով է հարձակումը կազմակերպել, և ցուցմունք է տվել: Ովքեր են նրանք՝ մեզ առայժմ պարզել չհաջողվեց. ՀՔԾ-ն չի շտապում գաղտնազերծել: Հիշեցնենք, որ պաշտոնապես հայտարարվեց, թե Փաշինյանը երազ է տեսել: Իսկ ովքե՞ր էին 2010 թվականին ոլորտի պատասխանատուները: ՀՀ արդարադատության նախարարը Հրայր Թովմասյանն էր, ՔԿՀ վարչության պետը՝ Հայկ Հարությունյանը, որը 2019 թվականին ինքնասպան եղավ իր բնակարանում, իսկ «Կոշի» բանտապետը Լյովա Բաղդասարյանն էր, որը 2019 թվականին կաշառքի գործով ԱԱԾ-ի կողմից կալանավորվեց և օրերս 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց: Փորձեցինք պատասխանատուներից պարզել՝ ով, ինչու, ում հրամանով է քնած Փաշինյանին ծեծի ենթարկել: Հրայր Թովմասյանից մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց, իսկ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Լյովա Բաղդասարյանը հերքեց իր առնչությունը միջադեպին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր