211652_close_icon
views-count3094 դիտում article-date 10:17 31-01-2020

Նոր քաղաքական ֆորմատում կլինեն և՛ «հին» նախկիններ, և՛ «նոր» հներ․ «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Արտախորհրդարանական որոշ ուժեր այս օրերին ակտիվ քննարկումների մեջ են, հնարավոր համագործակցության ձևաչափերն են հստակեցնում: Ներքուստ «եփվում» են գործընթացները, սակայն վճռական քայլեր դեռ չկան: Մեր տեղեկություններով՝ առաջիկայում կհայտարարվի նոր քաղաքական ֆորմատի ձևավորման մասին, որտեղ կլինեն և՛ «հին» նախկիններ, և՛ «նոր» հներ: Եթե արտախորհրդարանական ուժերը դեռևս հաշվարկներ են անում, թե երբ խաղի մեջ մտնեն ու ինչ արսենալ օգտագործեն, խորհրդարանական ընդդիմությունը բավական ուշագրավ մոտեցում է ցուցաբերում: Որոշ տեղեկություններով՝ և՛ ԲՀԿ-ի, և՛ ԼՀԿ-ի հետ բանակցություններ են ընթանում հնարավոր համագործակցության մասին, սակայն վերջիններս չեն շտապում բացահայտ պատերազմ հայտարարել Նիկոլ Փաշինյանին` չբացառելով հանդերձ, որ հնարավոր բևեռի ստեղծման դեպքում կաջակցեն դրան: Այս պահին տարբեր բանագնացներ են աշխատում և՛ արտախորհրդարանական, և՛ խորհրդարանական ընդդիմության հետ, որպեսզի հնարավորինս մեծ համախումբ ասպարեզ իջնի»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր