211652_close_icon
views-count2283 դիտում article-date 09:25 31-01-2020

Կառավարությունը պատրաստվում է ստեղծել Հակակոռուպցիոն կոմիտե. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է ստեղծել «Հակակոռուպցիոն կոմիտե»՝ որպես կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման գործառույթով օժտված մասնագիտացված մարմին: Այս մարմինը կփոխարինի իրավապահ տարբեր մարմիններում կոռուպցիայի դեմ պայքարով զբաղվող ստորաբաժանումներին: Համապատասխան օրենքի նախագիծը արդեն շրջանառության մեջ է: 2019թ. նոյեմբերի 20-ին ստեղծվեց Հակակոռուպցիոն հանձնաժողով: Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում նախատեսվում է հակակոռուպցիոն դատարանի և գլխավոր դատախազության կառուցվածքում կոռուպցիոն հանցագործությունների քննության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության ստեղծում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր