211652_close_icon
views-count8370 դիտում article-date 23:17 30-01-2020

Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 8100-ը

Չինաստանում 2019-nCoV կորոնավիրուսի հետևանքով թոքաբորբով հիվանդացածների թիվը հասել է 8152-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը, հղում անելով Չինաստանի Շրջանների հիգիենայի և առողջապահության հարցերով կոմիտեի հաղորդագրությանը: Ըստ հաղորդագրության՝ կորոնավիրուսի պատճառով մահացածների թիվը հասել է 171-ի: Բժիշկները Չինաստանի ավելի քան 12000 բնակչի մոտ ևս կորոնավիրուսի առկայության կասկածներ ունեն:

Նմանատիպ նյութեր