211652_close_icon
views-count1876 դիտում article-date 19:50 30-01-2020

Անգլիական «Վուլվերհեմփթոնը» ութերորդ պորտուգալացուն ձեռք բերեց

«Վուլվերհեմփթոնը» «Օլիմպիակոսից» ձեռք բերեց կիսապաշտպան Դանիել Պոդենսեին: Պորտուգալացին «գայլերի» կնքել է 4,5 տարվա պայմանագիր: Խաղացողի դիմաց անգլիական թիմը հույներին կվճարի 21 մլն ֆունտ: Այդպիսով, Պոդենսեն «Վուլվերհեմփթոնի» հիմնական կազմի ութերորդ պորտուգալացին դարձավ: Թիմում հանդես են գալիս նաև դարպասապահ Ռույ Պատրիսիուն, պաշտպան Ռուբեն Վինագրեն, կիսապաշտպաններ Բրունու Ժորդաուն, Ժոաու Մոուտինյոն, Ռուբեն Նևեշը, հարձակվողներ Պեդրու Նետուն և Դիեգու Ժոտան: Ուշագրավ է, որ թիմի գլխավոր մարզիչն էլ պորտուգալացի Նունու Էշպիրիտու Սանտուն է:

Նմանատիպ նյութեր