211652_close_icon
views-count30657 դիտում article-date 19:45 30-01-2020

Մի խումբ երիտասարդներ «Ժպտա՛, զինվոր» ծրագրի շրջանակում անակնկալ արեցին սահմանամերձ Խաչիկ գյուղում տեղակայված զորամասի զինվորներին ու գյուղի բնակիչներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հունվարի 25-ին տեղեություն էր հրապարակել, որ մի խումբ երիտասարդներ նախաձեռնել էին «Չկա ավելի կարևոր բան, քան զինվորի ժպիտն է» ծրագիրը: Երիտասարդները այն նվիրել էին հայոց հաղթանակած բանակի 28-րդ տարեդարձին: Տոնական այդ օրը, երիտասարդներն այցելեցին Վայոց Ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ գյուղում տեղակայված ՀՀ ՊՆ զորամասի զինվորներին և սահմանապահ հերոսական գյուղի բնակիչներին: Գյուղի բնակիչները [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասում էին, որ երիտասարդներն իրենց առաքելությունը պատվով կատարեցին, տոն պարգևեցին թե՝ իրենց, թե՝ զինվորներին և հույս ունեն, որ այդ բարի ավանդույթը շարունակական կլինի: Զորամասի դահլիճում երկար ժամանակ թևածում էր հայ զինվորի ոգին: Զինվորերը կենդանի հնչողությամբ լսում էին հայոց զինվորական ու հաղթական երգը ու դահլիճում երկար ժամանակ չէին դադարում ծափերը: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/01/25/1145831/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, Ժպտա՛ զինվոր, Չկա ավելի կարևոր բան, քան զինվորի ժպիտն է: Մեր ծրագրի գաղափարն առաջացավ հենց այս համոզմունքից ելնելով: Ծրագրի նպատակը մեր զինվորներին ժպիտ պարգևելն է՝ մեր ունեցած ռեսուրսներով: Ծրագիրը չի պահանջում գումարային փոխանցումներ, դրա կարևորագյույն առաքելությունը զինվորի առօրյան ավելի հագեցած և ավելի հետաքրքիր դարձնելն է: Օրինակ եթե դուք երգում եք, պարում, նվագում, կամ կարող եք որևէ այլ կերպ մասնակցել մեր ծրագրին, խնդրում ենք գրանցվել: Եթե չեք կարող միանալ մեզ զորամասեր այցելելիս, ձեր օգնությունը կլինի այն, որ տարածեք մեր ծրագիրը ձեր էջում ընկերների հետ կիսվելով ինֆորմացիայով։ «Ժպտա Զինվոր» ծրագրին մասնակցելու հովանավորելու և աջակցելու համար կապ հաստատեք հետևյալ կոնտակտներով. Viber/Watsapp 077727087
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր