4168 դիտում
19:04 30-01-2020
Դահճին հրավիրում ենք Շուշի՝ թեյ խմելու. Սպարտակ Ղարաբաղցյան
Սպարտակ Ղարաբաղցյանն, ըստ [url=http://www.yerkir.am/news/view/190834.html?fbclid=IwAR0uIxJD6w2eE3VKDhhHMlsw-eEzajTYvClQUehRhYIv24QN4c4wWJ0KxEE]Yerkir.am-[/url]-ի, իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«...Արդեն մի քանի օր է, ինչ ռուսական հեռուստաալիքների առանցքային թեման ՀՐԵԱ ՆԵՐԻ ՀՈԼՈՔՈՍՏՆ է, Օսվենցումն երը, մահվան ճամբարները... Արխիվներից հանվում են եզակի փաստաթղթեր, դեղնած լուսանկարներ, վավերագրական կինոժապավեններ, որոնք խորհրդային տարիներին յոթ փակի տակ էին ու չէին ցուցադրվում, չէին լուսաբանվում՝ լոկ մի պատճառով. ՉՎԻՐԱՎՈՐԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՑԻՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ:
Առանց սարսուռի հնարավոր չէ դիտել - կարդալ լուսանկարները, վավերագրեը: ԼՎՈՎ-ԿԻԵՎ-ԽԱՐԿՈՎ... քաղաքները վեր էին ածվել սպանդանոցների... Թալանվում, մորթվում, խարույկներին այրվում էին մարդկանց խմբեր՝ լոկ այն պատճառով, որ նրանք ՀՐԵԱՆԵՐ էին...
...Ընդամենը մի քանի օրից Ադրբեջանի հայերի ջարդերի հիշատակի օրն է. ՍՈՒՄԳԱՅԻԹ-ԲԱՔՈՒ- ԿԻՐՈՎԱԲԱԴ/ԳԱՆՁԱԿ/... քաղաքները վեր էին ածվել ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ, թալանվում, մորթվում, բռնաբարվում ու խարու յկներին ողջակիզվում էին մարդկային խմբեր՝ լոկ այն պատճառով, որ նրանք ՀԱՅԵՐ ԷԻՆ...
...Արդյո՞ք նույն ջանասիրությամբ կդատապարտեն, կլուսաբանեն ռուսական հեռուստալիքները կատարվածը: ԻՀԱՐԿԵ ՈՉ: Դեռ որքա՞ն ժամանակ է պետք «ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ազգային արժանապատվությունը» վիրավորելու համար յոթ փակի տակ պահվող ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ հրապարակելու... ՉԳԻՏԵՆՔ... ... ՀՐԵԱՆԵՐԸ իրենց ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ պարտադրում են աշխարհին, որովհետև ոչ մի հրեա իրավունք չունի ուրանալու իր պատմությունը: ՈՐՔԱՆ ԷԼ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ , ԻԲՐ ՆՐԱՆՑ ԱՌԱՍՊԵԼԱԿԱՆ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆՆ Է, բայց իրականում նրանց ԻՐԱԿԱՆ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՔՍԱԿՆ Է... ԻՍԿ ՄԵ՞ՆՔ.... ՄԵՆՔ ԸՆԴԱՄԵՆԸ «մեծահոգաբար» դահճին հրավիրում ենք ՇՈՒՇԻ՝ թեյ խմելու...»:
Նմանատիպ նյութեր
3806 դիտում
12:41 28-08-2021
Տարիներ առաջ Ֆրեզնո-Երևան-Շուշի հեծանվարշավի մասին ֆիլմ էինք նկարում. Սպարտակ Ղարաբաղցյան
1366 դիտում
14:52 21-03-2024
Փաստացի կյանքի է կոչվում Սևանա լճի ափին թեյ խմելու Ալիևի վաղեմի երազանքը. Միհրան Պողոսյան
725 դիտում
13:41 21-10-2020
Մենք հաղթելու ենք, որովհետև մենք հայ ենք. Սպարտակ Ղարաբաղցյան
Այս բաժնից
391 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
517 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
955 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը