211652_close_icon
views-count2747 դիտում article-date 18:54 30-01-2020

Կառավարությունը մինչ օրս չի ձևավորել Ցեղասպանության 105-րդ տարելիցի հանձնաժողով. Սամվել Ֆարմանյան

Քաղաքական-հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Ցեղասպանության 105-րդ տարելիցի համար հանձնաժողով դեռ չի ստեղծվել։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «2020-ը Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման 105-րդ տարելիցն է։ Որքանով տեղյակ եմ՝ հետևելով լրահոսին, գոնե մինչ այս պահը կառավարությունը չի ձևավորել հատուկ հանձնաժողով՝ այս նշանակալի տարելիցի միջոցառումները պատրաստելու, նրան բովանդակություն ու համաշխարհային ընդգրկում հաղորդելու նպատակով։ Մնացել է ընդամենը երեք ամիս։ Շատ չէ։ Առօրյա էժան ու անցողիկ բեմադրություններից դուրս, տղե՛ք, ժամանակ գտեք, զբաղվեք այս հարցով։ Համազգային ամոթով չմնանք։ Մենակ վերամբարձ խոսելով ու «ժողովրդի ոտքերի տակ հող դառնալու» բարձրագոչ հայտարարություններով չէ»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր