211652_close_icon
views-count2885 դիտում article-date 18:10 30-01-2020

«Բարսելոնայի» խաղացողը տեղափոխվեց «Ռոմա». ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Կարլես Պերեսը պաշտոնապես տեղափոխվեց «Ռոմա»: Իտալական ակումբը մինչև մրցաշրջանի ավարտը ֆուտբոլիստին վարձակալել է 1 մլն եվրոյով, իսկ ամռանը 11 միլիոն եվրո կվճարի ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը գնելու համար, ինչը պարտադիր պայման է: «Ռոմայի» հետ Պերեսը կնքել է պայմանագիր մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: «Բարսելոնայի» տարածած հաղորդագրությունում նշված է, որ թիմը պայմանագրով ֆուտբոլիստին ետ գնելու գերակա իրավունք ունի, եթե «Ռոման» ցանկանա Պերեսին այլ ակումբի վաճառել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր